Նորություններ

-
15 թիմեր հավաստագիր են ներկայացրել՝ մասնակցելու VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի առաջնություններին
01.07.202117:53
15 թիմեր հավաստագիր են ներկայացրել՝ մասնակցելու VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի առաջնություններին

ՀՖՖ Մրցումների անցկացման և կազմակերպման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և ՀՀ Առաջին խմբի 2021/2022 մրցաշրջանին մասնակցության հավաստագիր են ներկայացրել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Նոա», «Սևան», «Վան», «Փյունիկ», «Ուրարտու», ԲԿՄԱ, «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Ալաշկերտ-2», «Արարատ-Արմենիա-2», «Փյունիկ ակադեմիա» և «Ուրարտու-2»  ակումբները։

«Շիրակ» ՖԱ-ն, չնայած ՀՖՖ-ի կողմից Ազգային արտոնագիր ստանալուն, սահմանված ժամկետում՝ մինչև հունիսի 30-ը, մրցաշարերից որևէ մեկին մասնակցության հավաստագիր չի ներկայացրել։

Հավելենք, որ գալիք օրերին կկայանա ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում կհաստատվեն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և ՀՀ Առաջին խմբի առաջնություններին մասնակցող թիմերի քանակը և մրցաշարերի ձևաչափը։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 7 21
2. Արարատ 7 18
3. Սևան 7 14
4. Փյունիկ 7 11
5. ՈՒրարտու 6 9
6. Նոա 6 7
7. Վան 7 7
8. Նորավանք 7 5
9. Ալաշկերտ 5 2
10. ԲԿՄԱ 7 0