Նորություններ

-
Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպում
27.07.202115:29
Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպում

Հուլիսի 29-ին՝ Երևանում, կկայանան ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլի 2 պատասխան հանդիպումներ, որոնց մրցավարների տեսուչները կլինեն Հայաստանից

Ղազախստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների դիմել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով իրենց ակումբների մասնակցությամբ հանդիպումներն անցկացնել Երևանում:

Այսպիսով, հուլիսի 29-ին՝ ժամը 17:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան)-«Ստյաուա» (Ռումինիա) պատասխան հանդիպումը, որի մրցավարների տեսուչը կլինի ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը:

Հուլիսի 29-ին՝ ժամը 20:00-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա «Դինամո Բրեստ» (Բելառուս)-«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչը կլինի ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը:

Երկու հանդիպումներն էլ կանցկացվեն առանց հանդիսականների: Մեդիայի ներկայացուցիչները ևս չեն կարողանա ներկա լինել հանդիպմանը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 7 21
2. Արարատ 7 18
3. Սևան 7 14
4. Փյունիկ 7 11
5. ՈՒրարտու 6 9
6. Նոա 6 7
7. Վան 7 7
8. Նորավանք 7 5
9. Ալաշկերտ 5 2
10. ԲԿՄԱ 7 0