Նորություններ

-
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Լեհաստան հանդիպման համար
13.09.202115:08
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Լեհաստան հանդիպման համար

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը կանանց ֆուտբոլի Աշխարհի 2023 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպման համար, որը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ սեպտեմբերի 21-ին և կմեկնարկի ժամը 19։30-ին։

 

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև սեպտեմբերի 16-ը՝ ժամը 18:00 [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

 

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 6 18
2. Արարատ 7 18
3. Սևան 6 13
4. Փյունիկ 6 10
5. ՈՒրարտու 5 9
6. Վան 6 7
7. Նորավանք 7 5
8. Նոա 5 4
9. Ալաշկերտ 5 2
10. ԲԿՄԱ 7 0