Նորություններ

-
Պաշտոնական հայտարարություն
15.10.202118:35
Պաշտոնական հայտարարություն

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա»-«Սևան» հանդիպումից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ:

ՀՖՖ-ն անմիջապես հետաքննություն է սկսել՝ միջադեպի մանրամասները պարզելու համար, հարուցվել է կարգապահական վարույթ: Միջադեպի մասին տեղյակ են պահվել նաև ոստիկանները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետամուտ է լինելու, որ հանդիպման սպասարկող անձնակազմի նկատմամբ բռնություն կիրառողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 30 71
2. Արարատ-Արմենիա 30 68
3. Արարատ 29 46
4. Ալաշկերտ 28 45
5. Նոա 30 38
6. ՈՒրարտու 28 35
7. Նորավանք 29 24
8. Վան 29 19
9. ԲԿՄԱ 29 15