Նորություններ

-
ՀՖՖ-ն վերանորոգելու է ՖԻՄԱ-ի հանրահայտ խաղադաշտը, հիմնադրվելու է ֆուտբոլի դպրոց
22.10.202120:15
ՀՖՖ-ն վերանորոգելու է ՖԻՄԱ-ի հանրահայտ խաղադաշտը, հիմնադրվելու է ֆուտբոլի դպրոց

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության աջակցությամբ վերանորոգվելու և շահագործման է հանձնվելու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող ՖԻՄԱ-ի հանրահայտ խաղադաշտը: Նախատեսվում է արհեստական խոտածածկով խաղադաշտի շինարարությունն ավարտել 2022 թ. ընթացքում: Բացի դրանից նույն տարածքում հիմվնադրվելու է ֆուտբոլի դպրոց, որը կրելու է լեգենդար Խորեն Հովհաննիսյանի անունը: Այսօր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ նախագահի խորհրդական Խորեն Հովհաննիսյանն այցելել են խաղադաշտի տարածք, ծանոթացել ներկա պայմաններին և քննարկել հետագա անելիքները: ՀՖՖ TV-ի տեսանյութը՝ ստորև:

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 14 37
2. Փյունիկ 14 30
3. Արարատ 14 27
4. Սևան 13 20
5. Նոա 13 18
6. ՈՒրարտու 13 18
7. Ալաշկերտ 11 13
8. Նորավանք 14 9
9. Վան 14 9
10. ԲԿՄԱ 14 6