Հայաստանի Առաջին խումբ․ 12-րդ տուրի արդյունքները
Կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրը։ Առաջատար «Օլիմպիան» տանը ոչ-ոքի՝ 2։2 հաշվով ավարտեց ԲԿՄԱ-2-ի դեմ խաղը։
Տանտերերին 69-րդ րոպեին պարտությունից փրկեց Նորայր Նիկողոսյանը։ Չնայած միավորների կորստին՝ Ռոման Սիմոնյանի թիմը 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Տուրը հաղթական էր «Բենտոնիտի» համար։ Տիգրան Եսայանի թիմը հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Անդրանիկի» դարպասը։
Հաղթանակի շնորհիվ Իջևանը ներկայացնող ակումբը բարձրացավ 3-րդ տեղ՝ գերազանցելով ԲԿՄԱ-2-ին։
Հայաստանի Առաջին խումբ, Տուր 12
Անդրանիկ - Բենտոնիտ՝ 0։2
Խաղի արձանագրությունը
Ավշար Արարատ - Ուրարտու-2՝ 4։1
Խաղի արձանագրությունը
Արարատ-2 - Միկա՝ 1։3
Խաղի արձանագրությունը
Նոա-2 - Փյունիկ Ակադեմիա՝ 3։2
Խաղի արձանագրությունը
Շիրակ-2 - Արարատ-Արմենիա-2՝ 2։3
Խաղի արձանագրությունը
Օլիմպիա - ԲԿՄԱ-2՝ 2։2
Խաղի արձանագրությունը