Նորություններ

-
Սեմինար աուդիոնկարագրողական մեկնաբանության համակարգի ներդրման թեմայով
21.12.202117:35
Սեմինար աուդիոնկարագրողական մեկնաբանության համակարգի ներդրման թեմայով

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ երկօրյա սեմինար-հանդիպում Հայաստանի մարզադաշտերում աուդիոնկարագրողական մեկնաբանության համակարգերի ներդրման թեմայով:

 

Աուդիոնկարագրողական մեկնաբանությունը հատուկ համակարգ է, որը օգնում է  մարզադաշտ այցելած տեսողության խնդիրներ ունեցող երկրպագուներին տեղեկություն ստանալ խաղադաշտում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:

Սեմինար-հանդիպումը իրականացվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ֆուտբոլի հասանելիության եվրոպական կենտրոնի (CAFE) համատեղ ջանքերով: Սեմինարն անցկացրեց աուդիոնկարագրողական մեկնաբանության ոլորտում բազմամյա փորձ ունեցող փորձագետ Լյուբոմիր Պոկոտիլոն:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին աուդիոնկարագրողական մեկնաբանության միջազգային փորձը, առանձնահատկությունները և Հայաստանում համակարգի ներդրման համար անհրաժեշտ քայլերը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 30 71
2. Արարատ-Արմենիա 31 71
3. Ալաշկերտ 30 47
4. Արարատ 29 46
5. Նոա 31 38
6. ՈՒրարտու 30 36
7. Նորավանք 30 25
8. Վան 30 22
9. ԲԿՄԱ 29 15