Նորություններ

-
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Իռլանդիա և Հայաստան-Շոտլանդիա հանդիպումների համար
20.05.202212:23
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Իռլանդիա և Հայաստան-Շոտլանդիա հանդիպումների համար

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը Հայաստանի ազգային հավաքականի՝ Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Հայաստան-Իռլանդիա և Հայաստան-Շոտլանդիա հանդիպումների համար։ Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կկայանա հունիսի 4-ին՝ 17:00-ին, իսկ Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը՝ հունիսի 14-ին՝ 20:00-ին: Երկու հանդիպումներն էլ կկայանան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

 

Իռլանդիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ստեֆան Քենիի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ հունիսի 3-ին՝ ժամը 16։00-ին։

 

Իռլանդիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 3-ին՝ ժամը 17:00-ին: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի  նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ հունիսի 3-ին՝ ժամը 18:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

 

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 3-ին՝ ժամը 18։30-ին։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 

Հայաստան-Շոտլանդիա հանդիպման մեդիա միջոցառումների վերաբերյալ կլինի լրացուցիչ տեղեկատվություն: 

 

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպումներին և նախախաղային միջոցառումներին, պետք է մինչև մայիսի 31-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

 

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 32 75
2. Արարատ-Արմենիա 32 74
3. Ալաշկերտ 32 51
4. Արարատ 32 46
5. ՈՒրարտու 32 40
6. Նոա 32 39
7. Նորավանք 32 28
8. Վան 32 25
9. ԲԿՄԱ 32 18