Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
30.05.202210:02
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր մեր թիմը կանցկացնի առաջին մարզումները:

 

Հավաքական հրավիրված 29 ֆուտբոլիստներից 27-ն արդեն միացել են թիմին: Հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Քոլամբուս Քրյու» ակումբից ստացել է պաշտոնական գրություն, որում նշվում է, որ Լուկաս Սելարայանը մկանային վնասվածք ունի և բաց կթողնի մոտավորապես 4-6 շաբաթ

Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանա մայիսի 31-ի առավոտյան:

 

Ազգերի լիգայում մեր հավաքականը կխաղա հետևյալ ժամանակացույցով՝

 

Հունիսի 4,  17։00՝ Հայաստան-Իռլանդիա

Հունիսի 8,  22։45՝ Շոտլանդիա-Հայաստան

Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա-Հայաստան

Հունիսի 14, 20։00՝ Հայաստան-Շոտլանդիա

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 32 75
2. Արարատ-Արմենիա 32 74
3. Ալաշկերտ 32 51
4. Արարատ 32 46
5. ՈՒրարտու 32 40
6. Նոա 32 39
7. Նորավանք 32 28
8. Վան 32 25
9. ԲԿՄԱ 32 18