Նորություններ

-
ՀՖՖ-ն սկսում է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
21.06.202212:00
ՀՖՖ-ն սկսում է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ լավագույն մարզչի հավակնորդների ցուցակին՝ այստեղ: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին և մարզչին ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի ակումբները (1 ձայն): 

Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք և կարող է քվեարկել միայն մեկ անգամ: Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ, իսկ լավագույն մարզչի քվեարկության կարգին՝ այստեղ

Լավագույն ֆուտբոլիստի և մարզչի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ձեր տարբերակները՝ նշելով անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, կցելով լրագրողական բեյջը և լուսանկարը:  

Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հունիսի 27-ը՝ ժամը 18:00: Անվավեր են համարվելու քվեարկության այն տարբերակները, որոնք կուղարկվեն քվեարկության կարգերի մեջ առկա դրույթների խախտումով:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 32 75
2. Արարատ-Արմենիա 32 74
3. Ալաշկերտ 32 51
4. Արարատ 32 46
5. ՈՒրարտու 32 40
6. Նոա 32 39
7. Նորավանք 32 28
8. Վան 32 25
9. ԲԿՄԱ 32 18