Արմեն Վոլոդյայի Նիկողոսյան
ՀՖՖ փոխնախագահ
Ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 15-ին, Երևանում
Կրթությունը
1978-1983թթ. Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ ճարտարապետա-շինարարական ֆակուլտետում, ստացել ինժեներ – շինարարի որակավորում:
1996-1997թթ.՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական բաժնում անցել է որակավորման դասընթացներ:
Աշխատանքային գործունեություն
1983-1986թթ. ՀԽՍՀ կենցաղսպասարկման նախարարության նախագծա-կոնստրուկտորային ինստիտուտ, ինժեներ:
1986-1987թթ. ՀԽՍՀ կառավարությանը առընթեր բնակշին գլխավոր վարչություն, ինժեներ:
1987-1989թթ. «Վոլնա» գիտարտադրական միավորման Երևանի մասնաճյուղ, առաջատար ինժեներ, կապիտալ շինարարության բաժնի պետ, 08.12.1988 թ. –ից՝ գլխավոր տնօրենի տեղակալ:
1989-1990թթ. Երևանի ռետինոտեխնիկական գործարան, կապիտալ շինարարության բաժնի պետ:
1990-1994թթ. «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիր, փոխտնօրեն:
1995-1996թթ. «Հայկենցաղսպասարկում» արտադրական միավորում, գլխավոր տնօրենի տեղակալ:
1996-1997թթ. ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարարություն, նախարարի խորհրդական:
1997-1998թթ. Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն, պետի տեղակալ:
2000 թ. «Սպասարկումների և շահագործման տնօրինություն» ՊՓԲԸ, տնօրեն:
2000-2008թթ. Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարության ևսպորտի վարչություն, գլխավոր մասնագետ, 29.01.2002 թ-ից՝ պետի տեղակալ:
2017թ. նոյեմբերից՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական
2018թ. սեպտեմբերից՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ
2019թ. դեկտեմբերին վերընտրվեց ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում
Այլ գործունեություն
1999-2017թթ. «Հայկական Ժամանակ» օրաթերթի մարզական լրագրող,
2007-2010թթ «90 րոպե» ֆուտբոլային շաբաթաթերթի գլխավոր խմբագիր:
2010-2013թթ. Հ1 հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» ֆուտբոլային հաղորդման համահեղինակ, վարող
2013-2016թթ. «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» ֆուտբոլային հաղորդման համահեղինակ, վարող
2015-2018թթ. Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի գործադիր տնօրեն
N | Թիմեր | Խ | Մ |
---|---|---|---|
1. |
![]() |
13 | 25 |
2. |
![]() |
13 | 25 |
3. |
![]() |
14 | 23 |
4. |
![]() |
12 | 21 |
5. |
![]() |
13 | 19 |
6. |
![]() |
12 | 18 |
7. |
![]() |
15 | 15 |
8. |
![]() |
13 | 9 |
9. |
![]() |
13 | 6 |