Նորություններ

-
Վարդան Մինասյան. «Մենք մտածում ենք միայն Դանիայի խաղի մասին» (տեսանյութ)
09.09.201313:52
Վարդան Մինասյան. «Մենք մտածում ենք միայն Դանիայի խաղի մասին» (տեսանյութ)

Այսօր «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր վաղը կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպմանը: Հիմնական հարց ու պատասխանն այսպիսին էր:

 

-Ի՞նչ է մեզ պետք առաջիկայում աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար:

 

- Մենք մտածում ենք միայն Դանիայի խաղի մասին:

 

- Ինչպիսի՞ վիճակում է թիմը Չեխիայի հետ ծանր խաղից հետո:

 

-Ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլիստները կարողանան վերականգնվել: Միակ խնդիրն այն է, որ Օզբիլիսը կարող է չմասնակցել հանդիպմանը: Նրա մոտ մրսածություն կա, բայց այսօր պարզ կդառնա՝ կկարողանա մասնակցել հանդիպմանը, թե ոչ: Բերեզովսկին արդեն լավ է, նրա վնասվածքը ավելի թեթև է, քան մենք կարծում էինք,  և Ռոմանը 20 օրից արդեն պատրաստ կլինի:

 

- Ի՞նչ կասեք  Դանիայի հավաքականի վերաբերյալ:

 

-Նրանք իրենց խաղաոճը չեն փոխում, բայց երիտասարդացրել են կազմը: Մալթայի դեմ խաղում 5 նորեկ կար: Մենք գիտենք իրենց ուժեղ և թույլ կողմերը և նորություն չենք սպասում:

 

 -Ընթացիկ ընտրական փուլում Հայաստանը տանը պարտվում է, իսկ հյուրընկալվելիս՝ հաղթում: Ի՞նչն է պատճառը:

 

- Հայաստանը տանը շատ վատ է խաղացել միայն Մալթայի դեմ: Բայց փաստն այն է, որ մենք տանը խաղ չենք հաղթել: Դրա համար կան պատճառներ, որոնք ես հիմա չեմ ասի:

 

-Ովքե՞ր կփոխարինեն այն խաղացողներին, որոնք բացակայելու են և արդյոք կլինի՞ մարտավարության փոփոխություն:

 

-Կփորձենք փակել այդ բացերը, շատ բան կախված կլինի Արասի խաղալ-չխաղալուց:

 

-Վաղվա խաղում ո՞վ է կրելու ավագի թևկապը:

 

- Հենրիխ Մխիթարյանը:

 

-Չե՞ք զղջում, որ այլ ֆուտբոլիստների չեք հրավիրել՝ հաշվի առնելով վնասվածքները:

 

- Ինձ լիովին բավարարում են այն ֆուտբոլիստները, ովքեր իմ տրամադրության տակ են:

 

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 24 46
2. Նոա 24 41
3. ՈՒրարտու 24 41
4. Արարատ 24 40
5. Արարատ-Արմենիա 24 38
6. Վան 24 31
7. Փյունիկ 24 25
8. Լոռի ՖԱ 24 23
9. Շիրակ 24 13