Նորություններ

-
Հենրիխ Մխիթարյանը Ֆրանսիական Canal+ հեռուստաընկերության եթերում
22.04.201310:57
Հենրիխ Մխիթարյանը Ֆրանսիական Canal+ հեռուստաընկերության եթերում

Ապրիլի 20-ին, Ֆրանսիայի ժամանակով ժամը 14:20-ին, ֆրանսիական Canal+ հանրահայտ հեռուստաընկերությունը հեռարձակեց բացառիկ մի տեսաֆիլմ   Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Տեսաֆիլմը նկարահանվել է ամիսներ շարունակ: Տեսաֆիլմի հեղինակ Ռեմի Վորանոն ամիսներ շարունակ շրջել է Հենրիխ Մխիթարյանի հետքերով, նկարահանումներ է իրականացրել Դոնեցկում, Գերմանիայում, Վալանսում` Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպման օրերին, եղել է Ֆրանսիայում, Հենրիխ Մխիթարյանի բնակության եւ մանկության վայրերում:  Տեսաֆիլմի նկարահանումների համար ֆրանսիական հեռուստաընկերության նկարահանող խումբը հատուկ ժամանել էր նաեւ Հայաստան` մասնակցելու Հայաստան-Չեխիա ազգային հավաքականների հանդիպման նախապատրաստական ընթացքին եւ հանդիպմանը, հարցազրույցներ է ունեցել Հայաստանում, կատարել է բացառիկ նկարահանումներ:

 

Տեսաֆիլմում Հենրիխ Մխիթարյանը, նրա մայրը` Մարինա Թաշչյանը խոսում են Հենրիխի անցած ճանապարհի մասին: Հենրիխ Մխիթարյանին գնահատում են նրա գործընկերները, նրա գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Տեսաֆիլմում օգտագործված են նաեւ արխիվային կադրեր Հենրիխ Մխիթարյանի մանկությունից, կադրեր Հենրիխի հոր` Համլետ Մխիթարյանի անցած ճանապարհից:

 

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 13 25
2. Ալաշկերտ 13 25
3. Լոռի ՖԱ 14 23
4. Արարատ-Արմենիա 12 21
5. Նոա 13 19
6. ՈՒրարտու 12 18
7. Վան 15 15
8. Փյունիկ 13 9
9. Շիրակ 13 6