Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Դանիա (լուսանկարներ)
10.06.201315:41
Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Դանիա (լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղիղ չվերթով ժամանեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն:
Վաղը, հունիսի 11-ին Դանիայում կանցկացվի 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի հերթական հանդիպումը Դանիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ:

Ինչպես Կոպենհագենից ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի քարտուղարը, Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանել է «Հիլթոն Կոպենհագեն Էյրփորտ» հյուրանոցում, որը Կոպենհագենի օդանավակայանի մերձակայքում է:

Այսօր երեկոյան, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին նախախաղային մարզում կանցկացնի Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում, որտեղ տեղի է ունենալու հանդիպումը: Մեր հավաքականի մարզման առաջին 15 րոպեն «բաց» կլինի ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար:


Մարզումից առաջ, Երեւանի ժամանակով ժամը 20:30-ին կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդանի Մինասյանի մամուլի ասուլիսը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Դանիա հանդիպումը կայանալու է հունիսի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 22:15-ին, Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում:

 

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 6 18
2. Արարատ 6 15
3. Սևան 6 13
4. Փյունիկ 6 10
5. ՈՒրարտու 5 9
6. Վան 6 7
7. Նորավանք 6 4
8. Նոա 5 4
9. Ալաշկերտ 4 1
10. ԲԿՄԱ 6 0