Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հասակակիցների հետ
Երևանում մեկնարկեց ՈՒԵՖԱ 2025/26 Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 2-րդ փուլը։ Հայաստանի Մ-17 հավաքականը կամային ոչ-ոքի գրանցեց Լյուքսեմբուրգի հասակակիցների դեմ խաղում՝ 2։2։
Առաջին կեսից հետո մեր ընտրանին պարտվում էր 0։2 հաշվով։ 2-րդ խաղակեսում Ալեքսանդր Պետրոսյանի թիմը հետ բերեց կորցրածը։
63-րդ րոպեին Արսեն Առաքելյանը կրճատեց հաշվի տարբերությունը։ 2 րոպե անց Անդրանիկ Երվանդյանը ոչ-ոքի ապահովեց Հայաստանի Մ-17 հավաքականի համար։
Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի ապրիլի 25-ին, կհանդիպի Հունգարիայի Մ-17 հավաքականին։
ՈՒԵՖԱ 2025/26 Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 2-րդ փուլ
Հայաստան Մ-17 - Լյուքսեմբուրգ Մ-17՝ 2։2
Մարզադաշտ՝ Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական»
Գոլերը՝ Օլիվիերա Մարտինս 19, Շարել Էլոմբո 33, Արսեն Առաքելյան 63, Անդրանիկ Երվանդյան 65
Խաղի արձանագրությունը