
Սկսվում է Հայաստանի և Ֆինլանդիայի Մ-21 հավաքականների հանդիպման հավատարմագրումը
ՀՖՖ Հաղորդակցության բաժինը սկսում է հավատարմագրումը ՈՒԵՖԱ մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպման համար։
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին, Երևանում՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև օգոստոսի 31-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցիղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողականհավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:
Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ: