Գլխավոր >> Նորություններ >> Սիրողական ֆուտբոլի Բ լիգա. կայացան կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները

Սիրողական ֆուտբոլի Բ լիգա. կայացան կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները

Մայիսի 11-ին մեկնարկեց Սիրողական ֆուտբոլի Բ լիգայի 2024/2025 մրցաշրջանի կիսաեզրափակիչ փուլը: 

«Արարատի Արաքս-2»-«Մարտունու մարզադպրոց» հանդիպումն ավարտվեց «Արարատի Արաքս-2»-ի առավելությամբ, որը 2 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: 

Կիսաեզրափակիչ մյուս խաղում միմյանց դեմ մրցեցին «Վեդի ՖԱ»-ն և «Նիկարմ-Իջևանը»: Վերջինս առավելության հասավ Վեդին ներկայացնող թիմի նկատմամբ 2:1 հաշվով:

Կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 17-18-ը: 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ