
Արարատի Արաքս-2-ը՝ Սիրողական ֆուտբոլի Բ լիգայի չեմպիոն
Սիրողական լիգա
24.05.2025 17:30
Մայիսի 24-ին Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում կայացավ Սիրողական ֆուտբոլի Բ լիգայի 2024/2025 մրցաշրջանի եզրափակիչ «Արարատի Արաքս-2» – «Նիկարմ-Իջևան» հանդիպումը: «Արարատի Արաքս-2»-ը 2:0 հաշվով հաղթեց մրցակցին ու հռչակվեց Սիրողական ֆուտբոլի Բ լիգայի չեմպիոն:
3-րդ տեղի համար խաղում միմյանց հետ մրցեցին «Մարտունու մարզադպրոց» և «Վեդի ՖԱ» թիմերը: Լարված պայքարում 3:2 հաշվով ի վերջո հաղթեց «Մարտունու մարզադպրոցը»: