Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախեց Ջիբրալթարին
Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլում։
Որակավորման առաջին փուլի B լիգայի B2 խմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախեց Ջիբրալթարին։ Ռազմիկ Գրիգորյանի թիմը 5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը։
Կոսովոն հաղթեց Թուրքիային և գրավեց 1-ին հորիզոնականը։
Մինչև այս մեր ընտրանին ոչ-ոքի էր խաղացել Կոսովոյի և Թուրքիայի հասակակիցների հետ։
ՈՒԵՖԱ 2026/27 Եվրոպայի Մ-19տ. առաջնության որակավորման առաջին փուլ, B լիգա, B2 խումբ, Տուր 3
Հայաստան Մ-19 - Ջիբրալթար Մ-19՝ 9։0
Մարզադաշտը՝ Մանավգաթ, Արսլան Զեկի մարզահամալիր
Գոլերը՝ Դավիթ Դավթյան 4, Մայքլ Ասիրյան 12, Դավիթ Բաթոյան 23, Դանիել Համբարձումով 34, Ժիրայր Աշիկյան 45+2, 61, Մարտուն Հովհաննիսյան 79, Ալբերտ Գարեգինյան 83, (11մ), Հարություն Մովսիսյան 90
Մրցաշարային աղյուսակ
1) Կոսովո Մ-19՝ 7 միավոր
2) Հայաստան Մ-19՝ 5 միավոր
3) Թուրքիա Մ-19՝ 4 միավոր
4) Ջիբրալթար Մ-19՝ 0 միավոր