Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանին
Կանանց Ֆուտբոլ
07.10.2026 21:30
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 7-ին անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը Հորդանանի հետ։
Մարիամ Ստեփանյանի թիմը 2 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը։ Մեր ընտրանուց աչքի ընկան Աննա Դալլաքյանը և Մարալ Արթինը։ Հորդանանի հավաքականը միակ գոլը խփեց ավելացված ժամանակում։
«Խաղացինք մինչև վերջ, չվախեցանք դժվար պահերից և ամենակարևորը՝ հավատացինք, որ կարող ենք հաղթել։ Շնորհակալ եմ աղջիկներին՝ նվիրվածության և պայքարի համար», - խաղից հետո նշել է Մարիամ Ստեփանյանը։
Հոկտեմբերի 10-ին Կանանց Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Ինդոնեզիայի դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա Հորդանանում։