
Հայաստանի Առաջին խումբ. ավարտվեց երկրորդ տուրը
Առաջին խումբ
16.08.2024 11:56
Օգոստոսի 15-ին կայացավ ՀՀ Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի երեք հանդիպում: «Լեռնային Արցախը» խոշոր հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ, գոլառատ խաղում «Շիրակ-2-ը» հյուրընկալվելիս պարտության մատնեց «Արարատ-2-ին», իսկ ԲԿՄԱ-2-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատ-Արմենիայի-2-ի» դարպասը։
«Արարատ-2» - «Շիրակ-2»՝ 4:6
Խաղի արձանագրությունը
«Միկա» - «Լեռնային Արցախ»՝ 0:7
Խաղի արձանագրությունը
«Արարատ-Արմենիա-2» - ԲԿՄԱ-2՝ 0:2
Խաղի արձանագրությունը
Կայացած երկու խաղափուլերից հետո 6-ական միավորով ՀՀ Առաջին Խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Լեռնային Արցախը», ԲԿՄԱ-2 և «Սյունիքը»։
Նշենք, որ երկրորդ տուրի «Փյունիկ Ակադեմիա»-«Բենտոնիտ» և «Նիկարմ»-«Ուրարտու-2» հանդիպումները հետաձգվել են: