Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտզալիստի» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզչի» քվեարկությունը 

ՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտզալիստի» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզչի» քվեարկությունը 

Ֆուտզալ 10.01.2024 11:05

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտզալիստ» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:

Տարվա լավագույն ֆուտզալիստի թեկնածուներն են՝
1. Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել», Ռուսաստան
2. Ժոաո Գիլյերմե Կարվալյո - «Գազպրոմ Յուգրա», Ռուսաստան
3. Ռոդրիգինյո - «Նորիլսկի Նիկել», Ռուսաստան
4. Արթուր Մելքոնյան - «Ուխտա», Ռուսաստան
5. Լուան Մյուլլեր - «Պալմա Ֆուտզալ», Իսպանիա
6. Գարեգին Մաշումյան - «Լեոսթանդքոյին»
7. Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո», Ռուսաստան
8. Սարգիս Մարգարյան - «Վիտեն», Բելառուս
9. Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»
10. Դենիս Նևեդրով - «Տյումեն», Ռուսաստան

Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտզալիստի քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ թեկնածուներն են՝
1. Ռուբեն Նազարեթյան - Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2. Խաչատուր Միքայելյան - «Երևան ՖԱ» գլխավոր մարզիչ
3. Էդգար Կիրակոսյան - ««Լեոսթանդքոյին»» ՖԱ գլխավոր մարզիչ
4. Արա Նիգոյան - «Թիմ ՖԱՖ» ՖԱ գլխավոր մարզիչ

Ֆուտզալի Հայաստանի 2023 թ. լավագույն մարզչի քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Քվեարկությունը պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով քվեարկության տարբերակը, անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, կցելով լրագրողական բեյջը և լուսանկարը: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հունվարի 19-ը՝ ժամը 18:00: Դրանից հետո ներկայացված և/կամ կարգի խախտումով ուղարկված քվեները համարվելու են անվավեր: 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ