
Փոխվել է «Նոա» - «Ալաշկերտ» հանդիպման անցկացման վայրը
Հայաստանի Գավաթ
04.02.2025 15:53
ՀՖՖ Մրցումների բաժինը փոխել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հետաձգված «Նոա» - «Ալաշկերտ» հանդիպման վայրը:
Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրի փոխարեն հանդիպումը կկայանա Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում սույն թվականի փետրվարի 19-ին՝ սկիզբը ժամը 16։00-ին:
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքում ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նոա» - «Ալաշկերտ» զույգի հաղթողը մրցելու է «Գանձասարի» հետ։