
Կոնվերս բանկը՝ Հայաստանի ֆուտզալ լիգայի Ֆինանսաբանկային կոնֆերենցիայի առաջնության հաղթող
Ֆուտզալ
03.02.2023 12:45
Ավարտվեց Հայաստանի ֆուտզալ լիգայի Ֆինանսաբանկային կոնֆերենցիայի առաջնությունը: Փետրվարի 2-ին կայացան 3-րդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները:
Երրորդ տեղի համար պայքարեցին Հայբիզնեսբանկի և ՊԵԿ-ի թիմերը: Ավելի ուժեղ գտնվեց Հայբիզնեսբանկը՝ հաղթելով 5:3 հաշվով:
Եզրափակչում Կոնվերս բանկի թիմն ուժերը չափեց Արարատ Բանկի թիմի հետ և առավելության հասնելով 3:1 հաշվով՝ դարձավ մրցաշարի հաղթող:
Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց Նարեկ Բաբայանը (Հայբիզնեսբանկ): Լավագույն խաղացողը Դավիթ Յաղջյանն էր (Կոնվերս բանկ), իսկ լավագույն դարպասապահը՝ Վահագն Անտոնյանը (Արարատ Բանկ)։