
Ազգային հավաքականի ֆուտբոլիստների անակնկալը երեխաներին
Ազգային հավաքական
01.06.2025 19:42
Երեխաների պաշտպանության միջազգային տոնի կապակցությամբ «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի շահառու հանդիսացող համայնքային 16 թիմերից Քանաքեռ-Զեյթունի թիմի երեխաները հնարավորություն ստացան ներկա գտնվելու Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը:
Ծրագրի շահառուներն Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներն են, որոնք կանոնավոր ֆուտբոլային մարզումների շնորհիվ ավելի հեշտ են ինտեգրվում համայնքային կյանքին:
Մարզումից հետո երեխաները հնարավորություն ստացան լուսանկարվելու իրենց սիրելի ֆուտբոլիստների հետ: