
Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում կանցկացնի
Ազգային հավաքական
17.03.2023 18:30
Մարտի 20-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի բաց մարզում:
Մարզմանը կարող են ներկա լինել երկրպագուներ, ինչպես նաև մեդիայի բոլոր այն ներկայացուցիչները, որոնք ստացել են Հայաստան - Թուրքիա հանդիպման հավատարմագրումը հաստատող նամակը:
Մարզումից հետո Էդուարդ Սպերցյանին կհանձնվի Հայաստանի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, իսկ լրագրողները հնարավորություն կունենան հարցեր ուղղել մի քանի ֆուտբոլիստների: