
Հայ մրցավարները կսպասարկեն Մալթա – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը
ՀՖՖ
11.09.2023 17:06
Սեպտեմբերի 12-ին Մալթայի Թա-Քալի քաղաքի «Ազգային» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Մալթա-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը:
Հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Զավեն Հովհաննիսյանը: