
Արթուր Ազարյանը՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակչի պատվիրակ
ՀՖՖ
31.05.2023 11:30
Մայիսի 31-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչ «Սևիլյա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա) հանդիպումը։
Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը։