ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մեկնարկը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և մինչև ս․թ․ փետրվարի 21-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով` https://bit.ly/3DQHff5:
ՈՒԵՖԱ /ՀՖՖ C կարգի արտոնագրի դասընթաց
Դասընթացը տևելու է 6 ամիս և բաղկացած է լինելու 5 մոդուլներից և ավարտական քննություններից. յուրաքանչյուր մոդուլը կտևի 3 օր: Դասընթացի առաջին մոդուլը տեղի կունենա ս.թ. մարտի 26-ից 28-ը ներառյալ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՖՖ տեխնիկական տնօրինության որոշմամբ դասընթացին կարող են մասնակցել 32 ուսանողներ: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով` ուսանողների ընտրությունը կիրականացվի տեսական և գործնական քննությունների միջոցով:
Նախապատվությունը կտրվի ամենաբարձր միավոր հավաքած 32 դիմորդներին: Հավասար միավորների դեպքում հաշվի կառնվեն հայտում նշված հավելյալ հմտությունները (աշխատանքային փորձ, ֆուտբոլային փորձ, մասնագիտական կրթություն և այլն):
Տեսական և գործնական քննությունների անցկացման ժամկետների վերաբերյալ կտեղեկացնենք ընդունելության ավարտից հետո։
Քննության արդյունքների մասին դիմորդները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով:
ՈՒԵՖԱ/ՀՖՖ С կարգի արտոնագրի դասընթացի վարձավճարը կազմում է հարյուր հիսուն հազար դրամ (150000 ՀՀ դրամ)՝ ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները։ Վճարումը կատարվելու է երկու մասով։
Ընտրված դիմորդները վճարման առաջին մասը՝ յոթանասունհինգ հազար դրամը (75000 ՀՀ դրամ) պետք է կատարեն մինչև ս.թ. մարտի 18-ը՝ ժամը 18։00-ն։
Վճարումը չկատարելու դեպքում դիմորդները չեն կարող մասնակցել դասընթացին:
Վճարման երկրորդ մասը (75000 ՀՀ դրամ) պետք է կատարվի չորրորդ մոդուլից առաջ (ժամկետների մասին կտեղեկացնենք մի փոքր ուշ)։
Պահանջվող բոլոր փաստաթղթերի մասին տեղեկություն կարող եք գտնել դիմում-հայտում: