
Կայացավ ՀՖՖ/ՈՒԵՖԱ մարզչական C կարգի արտոնագրերի հանձնման արարողությունը
ՀՖՖ
05.12.2022 17:43
Դեկտեմբերի 5-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՈւԵՖԱ/ՀՖՖ մարզչական C կարգի արտոնագրերի հանձնման արարողությունը։
6 ամիս տևած դասընթացի ընթացքում մասնակիցները տեսական ու գործնական պարապմունքներ են անցկացրել։ Դասընթացն առանձնահատուկ է նրանով, որ հրահանգիչները հայ մասնագետներ են, որոնք մասնակցել են ՈՒԵՖԱ-ի հրահանգիչների դասընթացին ու ստացել ազգային սերտիֆիկատ։
Մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի 30 մասնակիցները բարեհաջող հանձնել են տեսական ու գործնական ավարտական քննությունները և պատրաստ են անցնելու աշխատանքի՝ արդեն գործնականում կիրառելու ստացած գիտելիքները։
Մանրամասները՝ տեսանյութում․