
Մեկնարկել է մարզչական C կարգի արտոնագրման դասընթացը
Մարզչական կրթություն
26.03.2025 19:28
Մարտի 26-ին մեկնարկել է ՈՒԵՖԱ /ՀՖՖ մարզչական C կարգի արտոնագրի դասընթացը:
Դասընթացը տևելու է 6 ամիս և բաղկացած է լինելու 5 մոդուլներից և ավարտական քննություններից: Դասընթացի առաջին խմբին մասնակցում են 36 ուսանողներ, որոնց հետ անցկացվում են տեսական ու գործնական պարապմունքներ:
Դասընթացի առաջին մոդուլը տեղի կունենա մարտի 26-ից 28-ը ներառյալ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հաջորդ մոդուլը կանցկացվի արդեն ապրիլին: