Գլխավոր >> Նորություններ >> Կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը

Կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը

ՀՖՖ 07.12.2024 23:20

Դեկտեմբերի 6-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը` հետևյալ օրակարգով:

ՀՖՖ Գործկոմի անդամները քվեարկեցին ՀՖՖ 25-րդ հերթական ժողովի օրակարգի հաստատման օգտին: ՀՖՖ Գործկոմը հաստատեց «ԲԵՅՔԵՐ ԹԻԼԼԻ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին՝ որպես ՀՖՖ Անկախ աուդիտորական ընկերություն՝ ՀՖՖ 2024 թվականի ֆինանսական տարվա աուդիտն իրականացնելու համար:

Այնուհետև հաստատվեց ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների (կոմիտեների) անդամության թեկնածուների կազմը:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները քննարկեցին ու հաստատեցին ՀՖՖ անդամության թեկնածուներին՝ ՀՖՖ 25-րդ հերթական ժողովին ներկայացնելու համար: Թեկնածու 4 ակումբներից՝ «Էրեբունի սպորտային ակումբ» ՀԿ, «Արարատի Արաքս» ֆուտբոլային ակումբ ՀԿ, «Հայք ՖԱ» սպորտային ակումբ ՀԿ և «Վեդի» ֆուտբոլային ակումբ ՀԿ, հաստատվեց վերջին երեքի թեկնածությունը:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ