
UEFA Region’s Cup. «Վայք ՖԱ»-ն պարտվեց մեկնարկային խաղում
Սիրողական լիգա
20.05.2024 22:20
Մայիսի 20-ին Ալբանիայի Էլբասան քաղաքում մեկնարկեց սիրողական ֆուտբոլի եվրոպական կարևորագույն մրցաշարի՝ UEFA Region’s Cup-ի A խմբի նախընտրական փուլը: Այս խմբում ընդգրկված է 3 թիմ՝ Հայաստանը ներկայացնող «Վայք ՖԱ»-ն, ալբանական «Ալբանիան» և էստոնական «Սաուեն»:
Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի չեմպիոն «Վայք ՖԱ»-ն առաջին խաղում ուժերը չափեց «Ալբանիայի» հետ և զիջեց մրցակցին 0:4 հաշվով:
Երկրորդ հանդիպումը հայկական ակումբը կանցկացնի մայիսի 23-ին՝ մրցելով «Սաուեի» դեմ: