Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Cinema Star-ը կհամագործակցեն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Cinema Star-ը կհամագործակցեն

ՀՖՖ 19.03.2024 16:00

Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևանի կինոթատրոնների առաջատար ցանցը՝ Cinema Star ընկերությունը, համալրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործընկերների ցանկը:

Cinema Star կինոթատրոնների ցանցը, հիմնադրվելով 2005 թվականին, այժմ մասնաճյուղեր ունի Հայաստանի և Ռուսաստանի16 քաղաքներում: Միայն Երևանում ընկերությունը ներկայացված է 3 կինոթատրոնով:

Մենք կարևորում ենք գործընկերային հարաբերությունների հաստատումը և լիահույս ենք, որ համագործակցությունը լինելու է արդյունավետ և փոխշահավետ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ