
Կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը
Դեկտեմբերի 16-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրված էր 7 հարց:
Նիստի սկզբում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հաստատեցին ՀՖՖ 23-րդ հերթական ժողովի օրակարգը, այնուհետև քվեարկեցին ՀՖՖ Անկախ աուդիտորին՝ «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությանը ՀՖՖ հերթական ժողովի հաստատմանը ներկայացնելու օգտին:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները կողմ քվեարկեցին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2022թ․ խմբագրություն), ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2022թ․ խմբագրություն), ինչպես նաև ՀՖՖ ակումբների արտոնագրման և վերահսկողության համակարգի փորձագետների կազմի և ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների (կոմիտեների) կազմերի հաստատմանը:
Օրակարգի վերջին հարցը ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման գործընթացի կազմակերպումն էր: ՀՖՖ Գործադիր կոմիտեին ներկայացվեց ՈՒԵՖԱ-ի 2021/2022 մրցաշրջանի համերաշխության գումարների բաշխումը՝ ըստ ակումբների՝ համաձայն նախորդ տարվա հաստատված չափորոշիչների:
Ակումբ
|
Առաջնություն
|
Գումար (Եվրո)
|
Ուրարտու
|
ՀՊԼ
|
295.000
|
Փյունիկ
|
ՀՊԼ
|
255.000
|
Վան
|
ՀՊԼ
|
150.000
|
Նոա
|
ՀՊԼ
|
150.000
|
Շիրակ
|
ՀՊԼ
|
150.000
|
Արարատ
|
ՀՊԼ
|
97.500
|
Արարատ-Արմենիա
|
ՀՊԼ
|
97.500
|
Լեռնային Արցախ
|
ՀՊԼ
|
50.000
|
Գանձասար
|
ԱԽ
|
35.000
|
Միկա
|
ԱԽ
|
35.000
|
Սյունիք
|
ԱԽ
|
25.000
|
Վեստ Արմենիա
|
ԱԽ
|
15.000
|
Հաշվի առնելով «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մասնակցությունը ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի 2021/2022 մրցաշրջանի խմբային փուլին՝ ՈՒԵՖԱ-ի 2021/2022 մրցաշրջանի համերաշխության գումարները հասանելի չեն վերջինիս:
ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշեց փոփոխություն մտցնել ՈՒԵՖԱ-ի 2022/2023 մրցաշրջանի համերաշխության գումարների բաշխման կարգում: Ըստ այդմ, 2022/2023 մրցաշրջանի համերաշխության գումարները կբաշխվեն՝ ըստ հետևյալ չափորոշիչների՝
Մանկապատանեկան թիմերի քանակ – 20%
ՀՖՖ կողմից կազմակերպվող մանկապատանեկան մրցաշարերին մասնակցող թիմերի քանակ – 20%
Ակումբի ակադեմիայի կամ ֆուտբոլային ենթակառուցվածքի առկայություն – 17.5%
Ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի առկայություն և այդ ծրագրի համապատասխանելիություն ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման Ազգային ծրագրին – 17.5%
Մարզային ակումբ – 15%
Ակումբի կողմից մանկապատանեկան ֆուտբոլի սեկտորի վրա ծախսված գումարներ –10%
Ավելացնենք, որ հաջորդ տարի համերաշխության գումարը հասանելի չի լինի ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի 2022/2023 մրցաշրջանի խմբային փուլին մասնակցած «Փյունիկ» ՖԱ-ի համար: