Կոտայքի մարզում շահագործման է հանձնվել 12 փոքր խաղադաշտ
ՀՖՖ
09.08.2024 19:00
ՀՖՖ-ն շարունակում է փոքր խաղադաշտերի տեղադրումը ՀՀ ողջ տարածքում:
2024-ին մեկնարկեց ծրագրի նոր փուլը, որի շրջանակում հուլիսին շահագործման հանձնվեցին 10 փոքր խաղադաշտեր Արմավիրի մարզում: Եվս 12 խաղադաշտ շահագործման է հանձնվել Կոտայքի մարզում։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր մասնակցել է այդ 12 խաղադաշտերից 5-ի բացմանը ՀՀ Կոտայքի մարզի Վանատուր, Հրազդան միկրոշրջան, Բյուրեղավան, Նոր Հաճն և Գառնի բնակավայրերում:
Մանրամասները՝ տեսանյութում.