Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն և Tateossian London ընկերությունը կշարունակեն համագործակցությունը

ՀՖՖ-ն և Tateossian London ընկերությունը կշարունակեն համագործակցությունը

27.12.2022 12:00

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կշարունակի համագործակցությունը աշխարհահռչակ Tateossian London ընկերության հետ, որը զարդեր և աքսեսուարներ արտադրող առաջատար բրենդ է միջազգային շուկայում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ է կարևորում Tateossian London ընկերության հետ գործընկերային հարաբերությունների շարունակականությունը։ Անցնող տարվա ընթացքում երկու կազմակերպությունների միջև համագործակցությունն արդյունավետ և փոխշահավետ էր։ Համոզված ենք, որ 2023 թվականին համագործակցության շրջանակը կընդլայնվի։

Tateossian London-ը հանդիսանում է տղամարդկանց և կանանց զարդեր արտադրող առաջատար ընկերություն։ Նորարարությունը, ստեղծագործությունն ու որակը հանդիսանում են Tateossian-ի հիմնական արժեքները։ Ընկերությունը ունի խանութ-սրահներ աշխարհի ավելի քան 70 քաղաքներում։ 2022 թվականը ևս մեկ պտղաբեր տարի էր ընկերության համար, որը ներկայացված էր Ֆլորենցիայում կազմակերպված աշխարհահռչակ Pitti Uomo ցուցահանդեսին։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ