
ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալ դառնալու քննությունն այսուհետ կանցկացվի առցանց
ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալ դառնալու քննության անցկացման կարգը փոփոխության կենթարկվի՝ սկսած 2025 թվականի հունվարից։
Այս նպատակով ՖԻՖԱ-ն փոփոխել է ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալների կանոնակարգի Հոդված 6-ը և թողարկել է նշված կանոնակարգի նոր խմբագրությունը, որն ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 1-ից։
Ըստ այդ փոփոխության՝ ֆուտբոլային գործակալ դառնալ ցանկացող շահագրգիռ անձանց շահերի պաշտպանության նպատակով ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, 2025 թվականից սկսած, ֆուտբոլային գործակալների քննությունն անցկացնել առցանց:
Այսուհետև քննությունն անցկացվելու է տարին մեկ անգամ։
ՖԻՖԱ-ն կտեղեկացնի ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալների քննության անցկացման նոր պայմանների ու կանոնների մասին ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալների հարթակում և իր պաշտոնական կայքում։
Ստորև ներկայացնում ենք ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալների 5-րդ քննության ժամանակացույցը՝
Դիմումների ընդունման ժամանակահատված |
2025թ․ մարտի 4-ից մինչև ապրիլի 17-ը |
Քննության օր |
2025թ․ հունիսի 18 |