
Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում
Ազգային հավաքական
13.12.2024 16:01
Դեկտեմբերի 13-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացավ ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը, ինչպես նաև Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիները:
Հանդիպումները կկայանան 2025 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամսիներին: Վերջնական խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ: