
ՀՖՖ-ն ներկայացնում է ՖԻՖԱ-ի որակավորված ֆուտբոլային գործակալ դառնալու ընթացակարգը
ՀՖՖ-ն ներկայացնում է ՖԻՖԱ-ի որակավորված ֆուտբոլային գործակալ դառնալու ընթացակարգը:
ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալի արտոնագիր ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմում-հայտ ներկայացնել ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալների հարթակում (FIFA Agent Platform)
Ստորև ներկայացվում է ՖԻՖԱ-ի որակավորված ֆուտբոլային գործակալ դառնալու երկու կիրառելի տարբերակ՝
Քննության ընթացակարգը ներկայացված է հետևյալ հղման առաջին տեսանյութում:
Այն թեկնածուներն, ովքեր ազատված չեն ՖԻՖԱ-ի ֆուտբոլային գործակալի քննությունից, Ֆուտբոլային գործակալի արտոնագիր ստանալու համար առաջին հերթին պետք է ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալների հարթակում ներկայացնեն դիմում-հայտ:
Թեկնածուն պետք է ունենա համապատասխան իրավասություն և բավարարի ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալների կանոնակարգով սահմանված որոշակի պահանջները:
Եթե ձեր դիմում-հայտն ընդունվում է, ապա դուք կհրավիրվեք մասնակցելու ՖԻՖԱ-ի ֆուտբոլային գործակալի քննությանը:
Դուք կարող եք ընտրել, թե որ անդամ ասոցիացիայում եք ցանկանում հանձնել քննությունը: Այն տևում է 60 րոպե և ներառում է քսան տարաբնույթ հարցեր, որոնք նախատեսված են ստուգելու ձեր գիտելիքները ՖԻՖԱ-ի կանոնակարգերի և ֆուտբոլիստների տեղափոխությունների վերաբերյալ: Անցողիկ միավորը 75 տոկոսն է: Քննությանը մասնակցելու համար պետք է ներկայանալ սեփական նոութբուքով, որն ապահովված կլինի ինտերնետ կապով:
2023 թվականի ընթացքում անցկացվելու է ՖԻՖԱ-ի ֆուտբոլային գործակալների երկու քննություն: Դիմելու համար գործում են հետևյալ վերջնաժամկետները.
ՖԻՖԱ Ֆուտբոլային գործակալների առաջին քննությունը տեղի կունենա ս/թ Ապրիլի 19 -ին՝ (Դիմում-հայտերն ընդունվում են ս/թ հունվարի 9-ից մինչև ս/թ մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում):
ՖԻՖԱ Ֆուտբոլային գործակալների երկրորդ քննությունը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 20-ին (Դիմում-հայտերն ընդունվում են ս/թ մայիսի 1-ից մինչև ս/թ հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում):
2024թ.ի ընթացքում ՖԻՖԱ-ն անցկացնելու է ֆուտբոլային գործակալների 2 քննություն մայիս և նոյեմբեր ամիսներին, որոնց ժամկետների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։
Ստորև ներկայացնում ենք ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալի քննության կանոնները և ուսումնական նյութերը։
Գործող ֆուտբոլային գործակալների քննության ընթացակարգը
Դուք կարող եք ազատվել ՖԻՖԱ-ի կողﬕց անցկացվող ֆուտբոլային գործակալի քննություն հանձնելուց, եթե նախկինում որակավորվել եք որպես ֆուտբոլային գործակալ՝ համաձայն ՖԻՖԱ-ի ֆուտբոլային գործակալների վերաբերյալ նախկին կանոնակարգերի (1991,1995,2001,2008 խմբագրություն): Ընդ որում, քննությունից ազատված լինելու հնարավորությունը կրում է ժամանակավոր բնույթ և գործելու է մինչև 2023թ-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
Գործող ֆուտբոլային գործակալների դեպքում ֆուտբոլային գործակալի արտոնագիր ստանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալների հարթակում (FIFA Agents Platform) ներկայացնել դիմում-հայտ:
Անհրաժեշտ է ապացույցներ տրամադրել առ այն, որ Դուք նախկինում որակավորվել եք որպես ֆուտբոլային գործակալ՝ համաձայն ՖԻՖԱ-ի համապատասխան կանոնակարգերի, և որ անդամ ասոցիացիայում հանդիսանում եք գրանցված միջնորդ 2015 թ.-ի ապրիլի 1-ից մինչև ՖԻՖԱ-ի ֆուտբոլային գործակալի կանոնակարգի հաստատման օրն ընկած ժամանակահատվածում:
Դուք պետք է ունենաք համապատասխան իրավասություն և բավարարեք ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալների կանոնակարգով սահմանված որոշակի պահանջները:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիտել ստորև ներկայացված հղման երկրորդ տեսանյութը: