Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը ֆուտզալի Հայաստան-Չեխիա հանդիպման համար

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը ֆուտզալի Հայաստան-Չեխիա հանդիպման համար

Ֆուտզալ 28.09.2022 12:00

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը ՖԻՖԱ Ֆուտզալի 2024թ․Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի 3-րդ խմբի երկրորդ մրցափուլի Հայաստան-Չեխիա հանդիպման համար։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
 

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև հոկտեմբերի 5-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:


 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ