
Մեկնարկում է ֆուտզալի Հայաստան-Ալբանիա հանդիպման հավատարմագրումը
ՀՖՖ Հաղորդակցության բաժինը սկսում է հավատարմագրումը ՈւԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի երրորդ մրցափուլի Հայաստան-Ալբանիա հանդիպման համար, որը կկայանա փետրվարի 1-ին՝ ժամը 17:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև հունվարի 28-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար: Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու:
Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ: