Գլխավոր >> Նորություններ >> Մեկնարկում է ֆուտզալի Հայաստան-Դանիա հանդիպման հավատարմագրումը

Մեկնարկում է ֆուտզալի Հայաստան-Դանիա հանդիպման հավատարմագրումը

Ֆուտզալ 02.12.2024 12:00

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը ՈւԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Դանիա հանդիպման համար։

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև դեկտեմբերի 9-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար: Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու:

Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Ֆուտզալի Հայաստան-Դանիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ