Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ Ֆուտզալի B կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ Ֆուտզալի B կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Ֆուտզալի մարզչական B կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մեկնարկը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և մինչև սթ փետրվարի 16-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով:

ՈՒԵՖԱ /ՀՖՖ Ֆուտզալի B կարգի արտոնագրի դասընթաց

Դասընթացը բաղկացած է լինելու 6 մոդուլից: Դասընթացի առաջին մոդուլը տեղի կունենա ս.թփետրվարի 26-ից մարտի 1-ը ներառյալ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ


ՀՖՖ տեխնիկական տնօրինության որոշմամբ դասընթացին կարող է մասնակցել 20 ուսանող: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով տեխնիկական տնօրինությունը կատարելու է ընտրություն՝ հաշվի առնելով մի շարք չափորոշիչներ՝

1) դիմորդի խաղային փորձը ֆուտզալում
2) աշխատանքային փորձը ֆուտզալի թիմերում (գլխավոր մարզիչ, մարզիչ)
3) մարզչական որևէ կարգի արտոնագրի առկայություն 
4) և այլն 

ՈՒԵՖԱ/ՀՖՖ Ֆուտզալի B կարգի արտոնագրի դասընթացի վճարը կազմում է հարյուր հիսուն հազար դրամ՝ (150000 ՀՀ դրամ)՝ ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները։ Վճարումը կատարվելու է երկու մասով։ 

Ընտրված դիմորդներըը վճարման առաջին մասը՝ յոթանասունհինգ հազար դրամը (75000 ՀՀ դրամ), պետք է կատարեն մինչև ս.թ. փետրվարի 21-ը՝ ժամը 18։00:

Վճարումը չկատարելու դեպքում դիմորդը չի կարող մասնակցել դասընթացին:

Վճարման երկրորդ մասը (75000 ՀՀ դրամ) պետք է կատարվի հինգերորդ մոդուլից առաջ (ժամկետների մասին կտեղեկացնենք մի փոքր ուշ)։ 

Պահանջվող բոլոր փաստաթղթերի մասին տեղեկություն կարող եք գտնել դիմում-հայտում:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ