Գլխավոր >> Նորություններ >> Հաստատվել է Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հաստատվել է Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի գերմանական մրցավարական անձնակազմը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Հարմ Օսմերսը, մրցավարի օգնականներ՝ Դոմինիկ Շալը և Շտեֆան Լուպը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ֆլորիան Էքսները: VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Շտորկսը, VAR-ի մրցավարի օգնական՝ Յոհան Պֆայֆերը:

Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին՝ ժամը 22։45-ին (Երևանի ժամանակով) Սկոպյեի «Տոշե Պրոյեսկի Արենայում»:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ