Գլխավոր >> Նորություններ >> Հաստատվեց ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը

Հաստատվեց ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը

ՀՖՖ 14.07.2025 15:03

Հուլիսի 14-ին ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատեց 2025/2026 մրցաշրջանի ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը:

Գործկոմի որոշմամբ «Արարատի Արաքս» ակումբը ստացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու իրավունք՝ մասնակից ակումբների քանակը հասցնելով 16-ի: 

Հավելենք, որ հուլիսի 15-ին կանցկացվի 2025-2026 մրցաշրջանի Fastex Պրեմիեր լիգայի, Հայաստանի Առաջին խմբի առաջնության, ինչպես նաև Հայաստանի Գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը, որի հիման վրա կկազմվեն մրցաշարերի խաղացանկերը:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ