Գլխավոր >> Նորություններ >> Հայտնի է «Փյունիկ Աղջիկների» մրցակիցը ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում

Հայտնի է «Փյունիկ Աղջիկների» մրցակիցը ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում

Հուլիսի 5-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը:
 

«Փյունիկ-Աղջիկներ» թիմը պայքարը Չեմպիոնների Լիգայում կսկսի որակավորման առաջին փուլից, որտեղ Հայաստանի չեմպիոնը հայտնվել է վեցերորդ խմբում։ Որակավորման փուլի կիսաեզրափակիչում «Փյունիկ Աղջիկները» կմրցեն Կիպրոսի «Ապոլլոն Լեյդիսի» հետ։ Հաջորդ փուլում այս զույգի հաղթողը կհանդիպի «Մուրա» (Սլովենիա) - «Գլենտորան» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։


Որակավորման առաջին փուլը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, եզրափակիչը` սեպտեմբերի 7-ին։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ