
Մրցավարական ուսումնամարզական հավաք՝ Լառնակայում
ՀՖՖ
03.02.2023 11:00
Հայ մրցավարները փետրվարի 3-14-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսի Լառնակա քաղաքում: Հավաքին կմասնակցեն 23 մրցավարներ և մրցավարի օգնականներ:
Հավաքի ղեկավարն է Սլավա Ղազարյանը, ֆիզպատրաստության մարզիչը՝ Արման Ալաբերքյանը, իսկ հրահանգիչները՝ Կարեն Նալբանդյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Հասմիկ Ղարիբյանը։