
Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2022թ․ լավագույն մարզիչ
Ֆուտզալ
09.12.2022 14:15
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Ֆուտզալի Հայաստանի 2022թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։
Ֆուտզալի Հայաստանի 2022թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, ով հավաքել է 75 միավոր:
Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևանի» գլխավոր մարզիչ Վաղարշակ Շահնազարյանը (39 միավոր)։
21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Արթուր Նահապետյանը:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։