Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հետ
26.01.2026 12:00
Հայաստանի և Բելառուսի ֆեդերացիաների ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի ու Բելառուսի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն:
Խաղը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ընտրանին փետրվարի 12-ին կիմանա իր մրցակիցներին Ազգերի լիգայի խաղարկությունում: